ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները

Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության կրած անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու դեպքում:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, մինչդեռ Երևանը հասկանում է և՛ ԵԱՏՄ-ին մասնակցության առավելությունները, և՛ դուրս գալու հետևանքները։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել տնտեսական վիճակի կտրուկ վատթարացման։

ՌԴ պաշտոնյաներն ընդգծել են, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը Երևանին զգալի առևտրային և ֆինանսական օգուտներ է բերում։

Հայաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել կազմակերպությունից դուրս գալու կոնկրետ քայլերի կամ որոշման մասին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930