Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել. Աննա Հակոբյանի գրառումը

Չէի պատկերացնի, որ այս կինը կարող է այսքան գրագետ եւ քաղցրալեզու խոսել. Հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով տեղադրել է նաեւ զոհվածի ծնողներից մեկի խոսքը, որտեղ նա պատմում է, որ երբ Եռաբլուրում տեսել է Աննա Հակոբյանին ծնողներից մեկի կողքին, ասել է՝ ինչի՞ ես էս թուրքին բերել Եռաբլուր:

Աննա Հակոբյանը նաեւ նշել է. «Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթեւացնում են, ավելին՝ հուսո’վ եմ, որ թեթեւացնում են։

Եւ այնուամենայնիվ՝ դրանք ընդամենը չիմացության եւ անբարո քարոզչության հետեւանք են։

Հ.Գ. Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ։ Հետաքրքիր է ինքն էլ է՞ այս կնոջ նման կրթված, գրագետ, հաճելի, թե՞ այնուամենայնիվ կրթական ցենզի եւ աշխարհընկալման խնդիր կա նման պահվածքում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930