Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։