Պուտինը Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար է հայտարարել հատուկ գործողության գոտում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին: Ժամանակավոր հրադադարը կգործի մայիսի 7-ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր:

«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այդ օրինակին»,-ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Կրեմլը հայտարարել է, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը «համարժեք պատասխան կտան»։

«Ռուսական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930