Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:Քանի որ Մանուկյանը հաղթել է 6 փուլերից 3-ում` հայ մարմնամարզիկը դառնում է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող: 

Աշխարհի գավաթի փուլերը 6-ն են, բայց Հայաստանի ընտրանին մասնակցել է 5-ին:Համլետ Մանուկյան միայն 17 տարեկան է:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031