Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երրորդ նախագահն ավելի վաղ ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված էր.

«Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերը անտարբերության ու լռության պայմաններում խոշտանգումների ենթարկվեցին և սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք այլևս չեն կարող արդարադատություն պահանջել իրենց նկատմամբ իրականացված այդ հրեշավոր հանցագործության համար, չեն կարող վկայություն տալ այն դժոխային ճանապարհի և տանջալից մահվան մասին, որ սեփական հայրենիքում ենթարկվել են 110 տարի առաջ»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930