Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:

Ըստ «Արմենպրես»-ի՝ այս մասին ասվում է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 28-ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս:

Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930