Ապրիլի 26-ից 9-օրյա սուգ կմեկնարկի. Վատիկան

Վատիկանը հայտնում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակին նվիրված իննօրյա սուգի մասին, որը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ հուղարկավորության օրը։

Մինչ այդ Վատիկանում այս օրերին հանդիպումներ են անցկացնում կարդինալները՝ քննարկելու պապի մահին հաջորդող քայլերը։
Կոնկլավի ամսաթիվը, որի ընթացքում կարդինալները կընտրեն նոր պապ, դեռևս հայտնի չէ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կանոնների համաձայն` այդ գործընթացը պետք է սկսվի Պապի մահից հետո 15-20 օրվա ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930