Չպետք է թույլ տալ, որ ԿԳՄՍՆ-ն մետրոյի Երիտասարդական կայանը փորձի անվանափոխել Իսահակյանի անունով․ Դեմոյան

Հարգելի երևանցինե´ր, երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

«ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի, այլ Իսահակյանին թրաֆիքինգի ենթարկելով ցանկանում է Երևանի սիմվոլիկ քարտեզից դուրս հանել բուհերի ու ուսանողության հետ որևէ կապ ու ընդհանրություն ունեցող տեղանունը՝ որպես նախերգանք խոշորամասշտաբ կոռուպցիոն մի ծրագրի, որի անունն է Սնուփ Դոգի անվան «Ակադեմիական քաղաք»:

Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30