Skip to main content

Ռոդրին «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան, 2024թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի, հաղորդում է Bild-ը։

Արքայական ակումբը հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով եւ մտադիր է ամռանն առաջարկ անել նրա։

Անցած տարվա սեպտեմբերին ստացած ծնկահոդի ծանր վնասվածքից հետո Ռոդրին դեռ չի վերադարձել խաղադաշտ։

Ռոդրիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930