Մասկը մտածում է հրաժարականի մասին. The Washington Post

«Միլիարդատեր Իլոն Մասկը մտածում է կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը լքելու մասին»,-այսօր գրել է The Washington Post պարբերականը՝ տեղեկացնելով, որ նախագահ Թրամփի մերձավոր զինակիցը «հոգնել է ձախակողմյան քաղաքական ուժերի տհաճ և էթիկայի կանոնները խախտող հարձակումներից»։

Թերթի տեղեկություններով՝ Մասկի հրաժարականի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն նրան շնորհված «պետական հատուկ պաշտոնյայի» կարգավիճակի գործողության ժամկետը լրանում է մայիսի վերջին։

The Washington Post-ի անանուն աղբյուրները նաև տեղեկացնում են, թե Մասկը վստահ է, որ իր հրաժարականը բացասաբար չի ազդի DOGE-ի գործունեության վրա։ «Այն արդեն իսկ հունի մեջ է մտել», — նշել է թերթի աղբյուրը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031