Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։  

Այս մասին նշված է ՀՀ վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Խորապես ցավում եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

Վեհափառ Հայրապետի՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»,-նշել է վարչապետ Փաշինյանը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ ցավակցել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930