ԼՂ դրոշով խաբում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի դրոշի փոխարեն. Վահագն Ալեքսանյան

Լեռնային Ղարաբաղի դրոշ բարձրացնելը նախերգանքն է. Լեռնային Ղարաբաղի դրոշով խաբում, խաբում, խաբում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի Հանրապետության դրոշի փոխարեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Գյումրիի ընտրությունները ձեզ վառ օրինակ, որ ընտրության հենց հաջորդ օրը ընդիմության փառապանծ թեկնածուն հայտարարեց, որ այո, Հայաստանը Բելառուսի օրինակով պետք է մտնի միութենական պետության կազմ»,-ասաց նա:

Հարցին՝ համաձայն է ընդդիմության պնդման հետ, որ խաղաղության պայմանագրով իշխանությունը փակում է Արցախի էջը, Ալեքսանյանը պատասխանեց. «Ընդդիմության ֆանտաստիկան է դա իրականում. իրենք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեն, իրենք Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ստորագրեն, իշխանություններն ասեն՝ այ դուք փակում եք էջը: Էդ դուք չեք փակե՞լ արդեն այդ էջը լուծարման մասին հրամանագրով»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031