Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկին, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթը

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալներ։

Ավելի վաղ պայքարի էին դուրս եկել 102 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ՝ Արա Աղանյանն ու Պետրոսյանը, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից։

Աղանյանը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պոկում վարժության ընթացքում նա գլխավերևում պահել է 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ:

Պետրոս Պետրոսյանը երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա պոկել է 165 կգ և հրել 205 կգ կշռող ծանրաձողերը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930