Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները կրկին ոսկե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիի Արթուր Դավթյանը կրկին լավագույնն է: Դավթյանը հավաքեց 14,499 միավոր ու նվաճեց ոսկին:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը: Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930