Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել

Գազայի ուղղությամբ իսրայելական հարվածներից վերջին 48 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Իսրայելը խոստացել էր սաստկացնել հարվածները Գազայի վրա ու ավելի մեծ «անվտանգության գոտիներ» նվաճել, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել: Վեց շաբաթ է Իսրայելը արգելում է սննդի ու այլ պարենի մուտքը Գազայի հատված:

Մարդասիրական խմբերն ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովամահության եզրին են: ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի բնակիների մեծամասնությունը օրական մեկ անգամից ավելի սնվելու հնարավորություն չունի:

Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել Իսրայելում ԱՄն դեսպանին առաջ մղել իսրայելական բլոկադան ավարտելու հարցը, որպեսզի մարդասիրական օգնություն առաքվի Գազայի հատված:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930