Skip to main content

Իրանի եւ ամերիկյան պատվիրակություններն անուղղակի բանակցություններ են վարում եւ նստած են «առանձին սենյակներում». ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների ներկա փուլն անցկացվում է անուղղակի, Օմանի արտաքին գործերի նախարարության միջոցով։

Նրա խոսքով՝ բանակցություններից առաջ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպել է իտալացի գործընկերոջ հետ։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնել Իտալիային»,- նշել է նա, տեղեկացրել է Mehr-ը։

Բաղային ավելացրել է, որ բանակցություններն ընթանում են նույն կերպ, ինչ առաջին փուլի ժամանակ. «Երկու պատվիրակությունները գտնվում են առանձին սենյակներում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930