Գյումրվա 50+1 տոկոսի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը. Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը թուրք-բոլշեւիկյան համագործակցությունն էր, որը ձեր համար դաս չի եղել: Այս մասին ԱԺ-ում Դիմելով ՔՊ-ականներին հայտարարել է Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երբ ասում ենք՝ օգտվեք այն դասերից, որ մենք ստացել ենք թուրքերի հետ հարաբերություններ կառուցելուց, աչքներս չռած նաեւ Եվրոպայի վրա հույսեր դնելուց, դուք ոչ միայն չեք օգտվում, կատարում եք եռակի, քառակի ավելի խորը ու համապարփակ՝ էն անտերի մեջ հայտնվելու գործողություն, որի պատճառով երկիրն ու ժողովուրդը կանգնեցնում եք կործանման փաստի առաջ:

Դուք Գյումրվա՝ ձեր 50+1 տոկոսի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը, քան 44-օրյա պատերազմը»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031