Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի՛ լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

«Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին:

Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Լինելու է խաղաղություն։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»:

ՀՀ կառավարության ղեկավարը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին ևս մեկ անգամ կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հակասում են այս տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ այժմ ընձեռված շանսը երբևէ չի եղել, իսկ ռիսկերը, որ կան այսօր, եղել են միշտ, սակայն չեն եղել այդ ռիսկերը չեզոքացնելու քայլերը:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,- ասել է նա՝ կոչ անելով նույնկերպ վարվել ադրբեջանական կողմին։

Վարչապետի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացել Ադրբեջանի հետ միասին ու Հայաստանը պատրաստ է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930