Օվկիանոսում առաջին անգամ նկարահանել են անտարկտիկական հսկա կաղամարի. (տեսանյութ)

Գիտնականներին հաջողվել է առաջին անգամ իր բնական միջավայրում նկարահանել անտարկտիկական հսկա կաղամարի՝ տվյալ տեսակի հայտնաբերումից 100 տարի անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

30 սմ երկարություն ունեցող երիտասարդ հսկա կաղամարին տեսախցիկները ֆիքսել են Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Հարավային Սանդվիչյան կղզիների մոտ՝ 600 մ խորության վրա։

Էսսեքսի համալսարանի գիտնականների խումբը անտարկտիկական հսկա կաղամարին նկարահանել է մարտին։ Մասնագետները կարծում են, որ անտարկտիկական հսկա կաղամարները կարող են հասնել մինչև 7 մ երկարության և կշռել մինչև 500 կգ, ինչը նրանց դարձնում է մոլորակի ամենածանր անողնաշարավորը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -