Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այս մասին ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունում:

Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։

Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից ավել մեզ հետապնդող ցեղասպանության ուրվականը։

Այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը` https://forms.gle/7kFBdhM6E9ZEUaL59։ Ջահակիր դառնալու համար հայտերը լրացնելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է։

Երթը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մասնակիցները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերահաստատելով պայքարի շարունակականությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930