Թրամփի պլանների մեջ չի մտնում ռազմական ներխուժումը Գրենլանդիա, նա կղզին այլ կերպ է ցանկանում զավթել. The New York Times

Թրամփի ծրագրերի մեջ չի մտնում ռազմական ներխուժումը Գրենլանդիա, գրել է The New York Times-ը։

Դանիացի պաշտոնյաները զայրացած պնդում են, որ նոսր բնակեցված Գրենլանդիա կղզին չի վաճառվում եւ չի կարող բռնակցվել, սակայն Թրամփը հստակ հայտարարել է այն վերահսկելու իր վճռականությունը:

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության եւ անգամ միջազգային անվտանգության համար, եւ մենք աշխատում ենք բոլորի հետ, ովքեր ներգրավված են, որպեսզի փորձենք ստանալ այն։ Այս կամ այն կերպ մենք կստանանք այն»,- ասել է նա։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը մի քանի անգամ հավաքվել է՝ Թրամփի խոսքերն իրականություն դարձնելու համար եւ վերջերս հատուկ հանձնարարականներ է ուղարկել իշխանության մի քանի ճյուղերի, նշել է ամերիկացի պաշտոնյան:

Ծրագրի լրիվ մանրամասները պարզ չեն: Բայց չնայած ուժի հնարավոր կիրառման մասին Թրամփի ակնարկներին, Անվտանգության խորհրդի քննարկումները երբեք լուրջ չեն քննարկել ռազմական տարբերակները, ասել է պաշտոնյան։

Փոխարենը շեշտը դրվում է ոչ թե հարկադրանքի, այլ համոզման վրա, եւ ներառում է հանրային կապերի ջանքերը, որոնք ուղղված են Գրենլանդիայի 57 հազար բնակչությանը համոզելուն. նրանք պետք է խնդրեն միանալ Միացյալ Նահանգներին:

Թրամփի խորհրդականները քննարկել են գովազդային եւ սոցիալական մեդիա արշավների օգտագործումը կղզում հասարակական կարծիքի վրա ազդելու համար՝ ըստ այդ մասին տեղեկացված մեկ այլ անձի:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930