Skip to main content

Հիդրոօդերևութաբանները պարզաբանել են Հայաստանում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը

ՀՀ շրջանների մեծ մասում տեղացած «ցեխային անձրևները» պայմանավորված են  պատճառը Իրաքի անապատներից դեպի Հայաստան տեղափոխված փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդն էր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

«Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:

Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930