Բաքուն կրկին հրադադարը խախտելու մեղադրանքներ է հնչեցնում, Երևանը դեռ չի արձագանքել

Բաքուն կրկին հաղորդում է, թե ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ադրբեջանական կողմը պատասխան միջոցներ է ձեռարկել»։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը, սակայն նախորդ օրերին հերքել է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները։

Փոխարենը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային գյուղերից երեկ «Ազատության»-ը փոխանցել են՝ ադրբեջանական զինուժը դարձյալ ակտիվացել է։ Մարտի 31-ին Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունից ասում են՝ հաղորդում են այն խախտումները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031