Ազատազրկված կանանց մաղթում եմ ուժ, համբերություն և հավատ առ ավելի լուսավոր ապագա. Քրեակատարողական ծառայության պետ

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

«Սիրելի՛ մայրեր, հայուհիներ, տիկնայք և աղջիկներ:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի կապակցությամբ։

Այս տոնը խորհրդանշում է կնոջ անփոխարինելի դերը հասարակության, ընտանիքի և պետության կայուն զարգացման գործում։ Կանայք անսպառ ջերմություն, ուժ և նվիրվածություն են բերում կյանքի բոլոր ոլորտներ։

Հատուկ ցանկանում եմ շնորհավորել Քրեակատարողական ծառայության կին աշխատակիցներին, որոնք բարձր պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները՝ նպաստելով համակարգի կայուն գործունեությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ Ձեր ներդրումը Քրեականատարողական ծառայության գործունեության մեջ անգնահատելի է:

Այս տոնական օրն իմ առանձնահատուկ բարեմաղթանքներն եմ հղում նաև ազատազրկված կանանց՝ մաղթելով ուժ, համբերություն և հավատ առ ավելի լուսավոր ապագա։ Թող ձեր կյանքում նոր հնարավորություններ բացվեն, և վերաիմաստավորումն ու կամքի դրսևորումը դառնան առաջ շարժվելու ձեր գլխավոր ուղեկիցը։

Հարգելի՛ կանայք, թող այս օրը լինի ևս մեկ առիթ՝ գնահատելու ձեր ուժն ու գեղեցկությունը, ձեր բարությունն ու անմնացորդ սերը։ Մաղթում եմ բոլորիդ մասնագիտական նոր ձեռքբերումներ, ընտանեկան ներդաշնակություն, առողջություն, խաղաղություն և անսպառ հաջողություններ»,- ասվում է ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930