Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. պատգամավոր

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:

Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031