Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով ժամանել է Հունգարիա՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալության օրդերին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկին։
«Բարի գալուստ Բուդապեշտ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու»,- գրել է նա։
Սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է Եվրոպա այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն 2024 թվականի նոյեմբերին նրան ձերբակալելու հրաման է տվել: