Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանից 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ Մովսես Հակոբյանին։

Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։

Դատախազությունից նշում են, որ սա կապ չունի անպիտան հրթռիների գործի հետ։ Մեղադրանքը վերաբերում է Հակոբյանի՝ 2015-2016 թվականների պաշտոնավարման ընթացքին, երբ նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։

Մովսես Հակոբյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանն «Ազատությանն» այսօր հայտնեց, որ նախկին բարձրաստիճան զինվորականը չի ընդունում մեղադրանքն ու պատրաստվում է դատարանում ապացուցել իր անմեղությունը։

«Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ իրեն մեղսագրվող արաքն իր հետ ընդհանարապես կապ չունի։ Իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք, գործողությունների կատարում, որի իրավասությունն ինքը չի էլ ունեցել», — ասաց Ալեքսանյանը։

Հակոբյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930