Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է հոդված՝ կից գրառմամբ․

«Այսօր Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։

Նա նաև ասել է․ «Սա բազմիցս ասել եմ՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։

Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում։

Ես հաճախ եմ ասում, եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ։ Ես դա հենց այնպես չեմ ասում։

Ադրբեջանի ղեկավարության հրահրած լայնածավալ թշնամանքը կարևոր դեր է խաղացել գերիշխանության ազգային մտածելակերպի ձևավորման գործում՝ միավորելով բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, ուժեղացնելով ատելության քարոզչությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապահովելով աջակցություն ռազմական ագրեսիայի համար և բնական դարձնելով բռնությունը՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։ Այս միտումը շարունակվել է 2024-ի ընթացքում, երբ Ալիևն իր ելույթներում հայերին բազմիցս անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ» և կիրառել այլ նվաստացնող բառեր»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930