Ում երեխան Ղարաբաղ էր ընկնում, որ ծառայեր, իրեն դժբախտ էր զգում. Սարիկ Մինասյան

Արցախը Հայաստանն էր, հետո հանձնեցիք, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այս մասին Գյումրու քաղաքապետի թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածուին ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։

Ի պատասխան այս հայտարարության, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխանեն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։

Բանավեճը թեժացավ, հաղորդավարները սպառնացին միկրոֆոն անջատել, բանավեճը դադարեցնել։

Մխիթարյանը հայտարարեց, եթե Սարիկ Մինասյանը էլի սուտ խոսի, ինքն ընդհատելու է։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031