Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ջասթին Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բորեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ:

Այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է Հայաստանի վարչապետը՝ ամենայն բարիք մաղթելով ապագա գործունեության մեջ:

Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին պաշտոնապես ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:

Անգլիայի բանկի (2013-2020) և Կանադայի բանկի (2008-2013) նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար՝ քվեարկության արդյունքներով ստանալով 85,9 տոկոս ձայն։

Մարկ Քարնին վարչապետի պաշտոնում փոխարինում է Ջասթին Թրյուդոյին, որն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31