Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին սկսել է պայքարն աշխարհի առաջնությունում:

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16-րդ եզրափակչում վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ: Քոչարյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը նաև ուժեղ հարվածով նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Աշխարհի առաջնությունում մարտի 10-ին ռինգ դուրս կգա Եկատերինա Սիչևան, ում մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031