Ռուբիոն հայտնվել է ճակատին խաչով, Ուկրաինայի հակամարտությունն անվանել «վստահված պատերազմ» ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում է հայտնվել՝ ճակատին սև խաչով, ինչը գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը: Մոխրե խաչը Կաթոլիկ եկեղեցում խորհրդանշում է Մեծ պահքի սկիզբը:

Ռուբիոն կաթոլիկ է և ընդգծել է Սուրբ Հարության տոնին նախորդող Մեծ Պահքի կարևորությունը՝ այդ օրն ավելի վաղ մասնակցելով պատարագին:

Fox News-ը նշել է, որ կրոնական խորհրդանիշներով եթերում հայտնվելը հազվադեպ է նման մակարդակի պետական ​​պաշտոնյաների համար։

Yahoo News-ը հավելում է, որ մոխիրը պատրաստվում է նախորդ տարի Ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակ օգտագործված օրհնված արմավենիներից:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930