Ինչից է հրդեհը բռնկվել Իսակովի պողոտայում. նոր մանրամասներ

Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկրորդ հարկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սրահի սեփականատիրոջ եղբայրը:

Նա ասաց, որ չգիտի՝ ինչքան գույք է այրվել, աշխատակիցներ շրջանում տուժածներ չկան: Նրա խոսքով՝ սրահի աշխատակիցը ծուխ է տեսել եւ ահազանգել է փրկարար ծառայություն:

Այս պահին կահույքի սրահից հանում են չվնասված գույքը, տարածքը մաքրում կոտրված ապակու կտորներից: Չվնասված կահույքը բեռնատարներով տեղափոխում են պահեստային տարածք:

Ըստ աշխատակիցների՝ նախնական տվյալներով հոսանքի կարճ միացումից է հրդեհը բռնկվել:

Ականատեսները հայտնում են, որ մոտ մեկ տարի էր, ինչ տարածքը վարձակալության է հանձնված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930