Հռոմի պապը հոսպիտալացվել է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց բրոնխիտի բուժման համար: Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ պոնտիֆիկոսը Հռոմում բուժզննում կանցնի ու կշարունակի բուժումը: Այս մասին գրում է Sky News-ը:

88-ամյա հովվապետի մոտ բրոնխիտ էր ախտորոշվել նախորդ շաբաթ, սակայն նրա շարունակել էր հավատացյալների հետ հանդիւպումներն ու մյուս գործերը:

Այս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը:

«Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանամ», — ասել էր նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031