Ինչպես կորոշվեն փլեյ-օֆֆի մասնակիցները ՉԼ-ում՝ հավասար միավորների դեպքում

Վաղը կկայանա Չեմպիենների լիգայի ընդհանուր՝ Լիգայի փուլի վերջին տուրը։ Բոլոր հանդիպումները կմեկնարկեն նույն ժամին՝ ուղիղ կեսգիշերին։

Եթե ​​ընդհանուր փուլի հանդիպումների ավարտին երկու կամ ավելի թիմեր ունենան նույնքան միավորներ, ապա հաջորդ փուլ դուրս կգան նշված հերթականությամբ կիրառված չափանիշներով թիմերը (չափանիշներն՝ ըստ ՈՒԵՖԱ-ի)․

1․ Առաջին չափանիշը՝ գոլերի լավագույն տարբերությունը ընդհանուր փուլում

2․ Ընդհանուր փուլում խփած գոլերի ավելի մեծ քանակ (եթե առաջին չափանիշով երկու թիմեր հավասար են)

3․ Ընդհանուր առմամբ ավելի շատ արտագնա գոլեր

4․ Ավելի շատ հաղթանակներ ընդհանուր փուլում

5․ Ընդհանուր առմամբ ավելի շատ արտագնա հաղթանակներ

6․ Ընդհանուր փուլում մրցակիցների հավաքած առավելագույն միավորները

7․ Ընդհանուր փուլում մրցակիցների միջև գոլերի ավելի մեծ տարբերություն

8․ Ընդհանուր փուլում մրցակիցների խփած գոլերի ավելի մեծ քանակություն

9․ Կարգապահական միավորների ավելի քիչ քանակ (կարմիր քարտ = 3 միավոր, դեղին քարտ = 1 միավոր, հեռացում մեկ խաղում երկու դեղին քարտի համար = 3 միավոր)

10) Ակումբի վարկանիշը

Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031