Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է Լաչին քաղաքում կառուցվող միջազգային օդանավակայանը շահագործել ընթացիկ տարում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցությանը:

«Այս տարի Լաչինում շահագործման կհանձնվի իններորդ միջազգային օդանավակայանը»,- ասել է Ալիևը՝ շեշտելով, որ վերջին 20 տարիներին Ադրբեջանում 8 միջազգային օդանավակայան է կառուցվել՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Լենքորանում, Գաբալայում, Զագաթալայում, Ֆիզուլիում, Զանգիլանում։

Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի օդանավակայանի շինարարությունը մեկնարկել է քաղաքը Բաքվի վերահսկողությանը հանձնելուց մի քանի օր անց։ Այն կառուցվում է լեռնային բարդ տեղանքում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930