Թրամփի աշխատակազմը փակել է Սպիտակ տան իսպաներեն կայքը

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երրորդ օրը նրա աշխատակազմը փակել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջի իսպաներեն տարբերակը։ Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմն այս առիթով որևէ պաշտոնական բացատրությամբ մինչ այս պահը հանդես չի եկել։

Սպիտակ տան այս քայլն արդեն իսկ քննադատության է արժանացել։ «Անհապաղ վերականգնեք կայքի աշխատանքը», — X-ում գրել է ամենաազդեցիկ դեմոկրատ սենատորներից մեկը՝ Չաք Շումերը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031