Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին

Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մարդիկ ինձ հարցնում են՝ լավատե՞ս եմ, թե՞ վատատես, իսկ ես պատասխանում եմ, որ պրագմատիկ եմ՝ հասկանալով, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։  Ամենակարևորն ու էականը խաղաղության օրակարգից չշեղվելն է, ուստի մենք պետք է կենտրոնանանք հիմնական նպատակի իրականացման վրա, աշխատենք անդադրում՝ անշուշտ ակնկալելով միջազգային հանրության աջակցությունը։  Հույս ունենք, որ կստանանք այդ աջակցությունը»,- նշել է Փաշինյանը։

 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031