Կոբախիձեն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի նոր վարչակազմը կնպաստի համաշխարհային խաղաղությանը և կամրապնդի վրաց-ամերիկյան հարաբերությունները։

«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը պետք է նպաստի գլոբալ խաղաղությանը և ամրապնդի Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մաղթում եմ ձեզ հաջողություն այս վճռական ճանապարհին», — X-ի իր էջում գրել է Կոբախիձեն։

Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

ԱՄՆ 45-րդ նախագահը երկրորդ անգամ է ստանձնում երկրի ղեկավարի պաշտոնը՝ դառնալով Միացյալ Նահանգների նաև 47-րդ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031