Բաքվում սկսվում են շինծու մեղադրաքներով ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարությունները

Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվում են շինծու մեղադրաքներով ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարությունները։

Առաջին գործը կքննվի Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

ԱՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է անցկացրել ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության և խաղաղության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման փաստերի առթիվ հարուցված քրեական գործով։ ինչպես նաև ներառված են բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ։

2024 թվականի մայիսի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, գլխավոր դատախազությունում, ինչպես նաև հանրապետության տարբեր քննչական մարմիններում հոկտեմբերից ի վեր ԼՂ նախկին ղեկավարությանը վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1389 քրեական գործ։ 1988 թվականից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը վերագրվող գործերը միավորվել են մեկ վարույթում:

Հետաքննությունն իրականացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության գլխավորած խումբը՝ բաղկացած Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, Մաքսային պետական կոմիտեի և Զինվորական դատախազության պրոֆեսիոնալ քննիչներից։

2548 դրվագով հավաքագրված կեղծ և շինծու ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալներ են անցնում ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող 15 անձ՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հարյուր հոդվածով:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց բոլորին տրվել են փաստաբաներ, թարգմանչի հնարավորություն, սակայն այդ ամենն արվել է կոպտագույնախտումներով, թարգամանիչները երբեմն ճիշտ չեն ներկայացնում խսքը, իսկ փաստաբանները միայն ադրբեջանցիներ են, որոնք, բացառված չէ, որ գործում են երկրի իշխանությունների հրահանգներով:

2024 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննարկման։

Այսօր սկսվում է քրեական գործի դատաքննությունը: Մեղադրական եզրակացություններն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728