Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իսրայելի ծավալապաշտկան քաղաքականությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային սպառնալիք է ներկայացնում, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«(Այդ) հարցը խնդիր է ոչ միայն Թուրքիայի համար»,- ասել է Ֆիդանը ուրբաթ օրվա մամուլի ասուլիսում։

«Մենք կդիմակայենք եւ կհաղթահարենք գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնք ստեղծում է Իսրայելը, մեր տարածաշրջանային դաշնակիցների, գլոբալ խաղացողների եւ գործընկերների հետ միասին»,- ավելացրել է նա։

Թուրք նախարարի խոսքով՝ Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները «զսպվում են միջազգային խաղացողների կողմից, որոնք ավելի շատ շահագրգռված են այն բանում, որ ժամանակ շահեն Իսրայելի համար, քան թե լուծում գտնեն պատերազմի հարցում»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031