ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արևմտյան Հայաստանն էլ Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։

Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերստին հայտարարել էր, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

«Արևմտյան Ադրբեջանը էդ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, երբ որ ասում ենք Արևմտյան Հայաստան, մենք էլ պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է: Որովհետև իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ «Արևմտյան Ադրբեջան» չի կարա լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարա լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է, և սա մեր անվտանգության կոնցեպտն է», — հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031