Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին. Միրզոյան

Ադրբեջանական կողմից շարունակում ենք ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածն, ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:

Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:

Պետք է ընդգծել մի ուշագրավ հանգամանք: Նախ՝ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել է ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված:

Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրած շուրջ 500 հազար հայերի, Լեռնային Ղարաբաղի հայերի, հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,- ասել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում»».

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031