ԱՄՆ-ը 3,4 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային օգնություն է ուղարկել Ուկրաինային

ԱՄՆ-ը 3,4 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային օգնություն է ուղարկել Ուկրաինային, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

Բյուջետային օգնությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Պետդեպարտամենտի հետ համաձայնեցված, վերջին հատկացումն է 2024 թվականի համար: Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ-ի բյուջետային օգնության ընդհանուր գումարը հասնում է 30 միլիարդ դոլարի։ Այդ գումարի մեծ մասը օգտագործվել է Ուկրաինայի կառավարության գործունեությունը ապահովելու և բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարելու համար։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար տրամադրելու մասին անվտանգության ապահովման համար, որը, սակայն, առանձին օգնություն է և կապ չունի բյուջետային օգնության հետ։

Պատերազմի մոտ երեք տարվա ընթացքում Վաշինգտոնը Ուկրաինային տրամադրել է 175 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930