ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն X-ում ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին:

«Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», — ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 177-ի:

Օդանավում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհի մասին:

Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։

Կորեական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է խոշոր հրդեհը, որը բռնկվել է բախումից անմիջապես հետո: Կրակի մեջ այրված ինքնաթիռը երկու մասի է բաժանվել.

Դեպքից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են փրկարարական աշխատանքները։

Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031