Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը։

Հարցին, թե ԱՄՆ-ը հիսաթափված չէ՞, որ այդ ուղղությամբ ԱՄՆ ջանքերն արդյունք չեն տվել, Պատելը պատասխանել է՝ չեն կենտրոնանում հիասթափությունների վրա, այլ պարզապես շարունակում են աշխատել։

«Պետքարտուղար Բլինքենն է ասել՝ ոլորտներ կան որոնք տքնաջան աշխատանք են պահանջում մինչև արդյունքի հասնելը։ Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», — ասել է Պատելը։

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում է այդ համաձայնագրի տորագրմանը, Վաշինգտոնը նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի քանի հանդիպումներ է անցկացրել։

Մինչ Երևանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, խոսում է խաղաղության պայմանագիրն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը, բարձրացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031