«Գում»-ի շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և չբացակայելու արգելք խափանման միջոցը: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՔՕ 297 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը) և 452 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- ասաց Ավդլայանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»-ի շուկայում ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։
Իրավիճակը լարվել էր, մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։
Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի, այդ թվում՝ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։