Դիմադրությունը չի դադարել. Խամենեի

«Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ Միացյալ Նահանգները, սիոնիստական կազմավորումը և նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցանքներ գործել և Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը ներկայացնել որպես դիմադրության վերջը։ Դա կոպտագույն սխալ է», — այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Իսրայելը ներխուժել է սիրիական տարածք՝ «Հեզբոլա»-ի ուժերը շրջապատելու և ոչնչացնելու նպատակով։ Իրականում ,սակայն, ոչնչանալու է Իսրայելը», — հայտարարել է Խամենեին։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։ Ինչից հետո իսրայելական բանակը հարձակում իրականացրեց Սիրիայի վրա՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության օբյեկտները, սիրիական ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև ռազմական պահեստները:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031