Վրաստանը 20 տարի է չունի բարոյապես հավասարակշռված նախագահ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանն ավելի քան 20 տարի չունի հայրենասեր ու բարոյապես հավասարակշռված նախագահ։ Նա նաև նշել է, որ Մայդանը տապալվել է Վրաստանում և երբեք չի կայանա։

Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնում դեռ հակակառավարական բողոքի երթեր են ընթանում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ «չեզոքացնել բռնության ռեսուրսը»։

Նրա խոսքով, բողոքի ցույցերի է հավաքվում մոտ երկու հազար մարդ, սակայն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ընտրություններին աջակցել է «Վրացական երազանք» կուսակցությանը։

«Մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, և պետք է խոսենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք խոսել և՛ մեր համակիրների, և՛ այն մարդկանց հետ, ովքեր նույնիսկ սատարել են արմատական ​​ընդդիմությանը»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031